ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ, գրում է Meduza-ն։

Գերատեսչությունը հայտարարել է, որ պատամիջոցները սահմանել է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության գործընթացին լուրջ հանձնառության բացակայության» պատճառով։

«Հիմա ժամանակն է դադարեցնել սպանությունները և անհապաղ հրադադար հայտարարել։ Հաշվի առնելով նախագահ Պուտինի հրաժարումը՝ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

ԱՄՆ պատժամիջոցները վերաբերում են նաև «Ռոսնեֆտ»-ի 34 դուստր ձեռնարկություններին։

Մինչ այս, ԵՄ երկրների դեսպաններն էլ համաձայնեցրել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Այն կարող է ընդունվել հոկտեմբերի 23-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի