Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին գումարով մասնակցելու թեմայով ձայնագրության գործով մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի Քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Մեր Ձևով» շարժումը արձագանքել էր տարածված ձայնագրությանը, նշելով, որ շարժումը որևէ կապ չունի ձայնագրության մասնակից անձանց հետ, և որ, ամենայն հավանակամությամբ, «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից: