Եվրոպական Միության խորհրդարանը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով ամենայն մանրամասնությամբ, այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Պատգամավորը հույս հայտնեց, որ վիզաների ազատականացումը մի քանի տարվա ընթացքում արդեն կլինի իրողություն։ Արման Եղոյանի խոսքով՝ կարևոր է Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը։ «Եվ այստեղ խոսքը ոչ …