Լուվրի կողոպուտի գործով 5 նոր կասկածյալ է ձերբակալվել․ գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փարիզի դատախազը հինգշաբթի հայտարարել է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ նոր անձի, այդ թվում՝ գլխավոր կասկածյալին Լուվրի թանգարանից զարդերի գողության գործով, գրում է France 24-ը։

«Մենք նրան տեսադաշտում էինք պահում»,- գլխավոր կասկածյալի մասին ասել է Լոր Բեկկոն՝ հավելելով, որ ավարը չի հայտնաբերվել։

Նոր ձերբակալությունները հաջորդում են շաբաթավերջին երկու տղամարդկանց ձերբակալությանը, որոնք կասկածվում էին վերին հարկի պատուհանից թանգարան ներխուժելու և թանկարժեք ցուցանմուշներ գողանալու մեջ։ Դատախազը նշել է, որ հարցաքննության ժամանակ զույգը «մասամբ խոստովանել է» իր մասնակցությունը գողությանը։ Ըստ նրա՝ ԴՆԹ-ի ապացույցները գլխավոր կասկածյալին կապում են գողության հետ, ենթադրվում է, որ նա չորս հոգուց բաղկացած խմբի անդամ է, որն իրականացրել է հոկտեմբերի 19-ի կողոպուտը։

Ձերբակալվածերից մեկը 34-ամյա Ալժիրի քաղաքացի է, որը 2010 թվականից ի վեր բնակվում է Ֆրանսիայում։ Նա ձերբակալվել է Շառլ դը Գոլի օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Ալժիր՝ առանց վերադարձի տոմսի։ Նա ոստիկանությանը հայտնի էր հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով։ Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է ավազակների կողմից դեպքի վայրից հեռանալու համար օգտագործված սկուտերներից մեկի վրա։

Մյուս կասկածյալը 39 տարեկան է և  ձերբակալվել է Օբերվիլյեի իր տանը: Տղամարդը ոստիկանությանը հայտնի է մի քանի գողություններով, նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է ապակե պահարաններից մեկի վրա, որտեղ ցուցադրվում էին զարդերը, ինչպես նաև գողերի թողած իրերի վրա։

Բեկկոն ասել է, որ  չկա որևէ հիմք՝ կարծելու, որ կողոպտիչները հանցակիցներ են ունեցել թանգարանի աշխատակիցների շրջանում: Նա նախկինում հայտարարել էր, որ չի բացառում ավելի մեծ հանցավոր խմբի հնարավորությունը, այդ թվում՝ գողության պատվիրատուի և կազմակերպչի։

Նշենք, որ գողացված զարդերի թվում են Նապոլեոն I-ի կողմից իր կնոջը՝ կայսրուհի Մարի-Լուիզային նվիրած զմրուխտե և ադամանդե վզնոցը, ինչպես նաև կայսրուհի Եվգենիային պատկանող թագը՝ զարդարված գրեթե 2000 ադամանդներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի