Պետգույքի կոմիտեն անշարժ գույք կնվիրաբերի Վանաձորում Թումո ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծին, ըստ որի՝ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոց 1/1 հասցեում գտնվող սպայի տուն շենքը՝ Թումո ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ 

Նախագծի իրականացման արդյունքում շուրջ 6000 պատանիներ կկարողանան անվճար հիմունքներով ստանալ արտադպրոցական կրթություն։ Նշվում է, որ հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամի ներդրում։

«Կոմիտեի և «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի միջև հաստատված է շարունակական համագործակցություն, որի արդյունքում պետական գույքը ոչ միայն արդիականացվում է, այլև ծառայում է հանրօգուտ նպատակների։

Մասնավորապես՝ 

  • «Թումո-տուփ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի մի շարք մարզերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է 28 տարածք, 
  • «Թումո ստուդիաներ» ծրագրի իրականացման նպատակով Երևանի Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը տրվել է 10 տարի ժամկետով վարձակալության՝ 5 մլն 35 հազ․ ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 100 մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությամբ,
  • Թումո արտադպրոցական, նորարական, կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Կապանի Երկաթուղայինների փողոց 18/6  հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է՝ 2 տարվա ընթացքում 300 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու պայմանով»,- նշված է հաղորդագրության մեջ։