Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված «49th Vila de Sitges Open» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելը և Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։

