Ովքեր և ինչու են ուզում դառնալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամ

Լուրեր

05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
05.12.2025 | 18:23
ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել չօգտագործել ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար. Bloomberg
05.12.2025 | 18:20
ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրել․ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի  
05.12.2025 | 18:15
Փաշինյանը իր հետ քահանա՞ է տանում Գյումրի․ Շիրակի թեմում բոյկոտում են վարչապետի գաղափարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
Բոլորը

Նոյեմբերի 7-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում  էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։

Դատական իշխանության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ են առաջադրել.

 

  1. «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների հասարակական կազմակերպությունը՝ Հարություն Հարությունյանին,
  2. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը՝ Հովսեփ Փանոսյանին,
  3. «Դե Յուրե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝  Սերգեյ Մարաբյանին,
  4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ Հասմիկ Հարությունյանին։

 

Ներկայում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի երեք մարմին.

 

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը,
  2. Արդարադատության նախարարությունը,
  3. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցում է օրենքով սահմանված կոնկրետ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է դատավորների գույքային դրությանը, անհամատեղելության կաննոների խախտմանը։

Իսկ Արդարադատության նախարարությունն ու Էթիկայի հանձնաժողովը՝ ենթադրյալ կարգապահական խախտման մյուս դեպքերով։ Արդարադատության նախարարության դեպքում վարույթ հարուցողը նախարարն է, իսկ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում վարույթները հարուցվում են հանձնաժողովի որոշմամբ։

Այս հանձնաժողովը բացկացած է դատավոր և ոչ դատավոր անդամներից։ Մասնավորապես՝ հանձնաժողովի 8 անդամից  6-ը դատավոր է, իսկ  2-ը՝ ոչ դատավոր անդամ։ Այս տարի լրացել է ոչ դատավոր անդամներից մեկի՝ փաստաբան Հարություն Հարությունյանի հանձնաժողովի անդամ  լինելու օրենքով սահմանված 4 տարի ժամկետը, որից հետո, փաստարեն, նրա տեղը թափուր է մնացել ու հայտարարվել է մրցույթ՝ այս տեղը համալրելու համար։ Այս մրցույթին, փաստորեն, Հարություն  Հարությունյանը կրկին մասնակցում է։

Factor TV-ն ուսումնասիրել է հանձնաժողովի անդամի հավակնորդների կենսագրական տվյալներն, ինչպես նաև զրուցել նրանց հետ՝ պարզելու համար, թե ինչու են ցանկանում դառնալ Էթիկայի հանձնաժողովի անդամ։

 

Հարություն Հարությունյան

Փաստաբան Հարություն Հարությունյանը 2008-2011 թվականների ընթացքում աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավորի օգնական։ 2009 թվականից առ այսօր փաստաբան է, ներկայում ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման գործերով բազմաթիվ վարութներով։

Հարություն Հարությունյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2021 թվականին ընտրվել է որպես էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ 4 տարի ժամկետով։ Թեկնածությունը կրկին առաջադրված է եղել «Ֆրանսախոս փաստաբանների միություն» ՀԿ-ի կողմից:

Մեզ հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ իր համար կարևոր է դատական համակարգի ուժեղ և կայուն լինելը։ Փաստաբանի խոսքով՝ հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում փորձելու է թույլ չտալ դատավորների նկատմամբ անհարկի վարույթների հարուցումը։

Մեր հարցին՝ մինչև այժմ անհարկի վարույթներ հարուցվե՞լ են Էթիկայի հանձնաժողովում, Հարություն Հարությունյանը պատասխանեց, որ չեն հարուցվել և չեն հարուցվում։

Փաստաբանը նաև նշեց, որ Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված լինելու ցանկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախկինում աշխատել է որպես դատավորի օգնական, իսկ այժմ որպես փաստաբան ամենօրյա շփման մեջ է դատական համակարգի ներկայացուցիչների հետ։

«Առաջադրմանս  հարցում հաշվի եմ առել նաև գործընկեր դատավորների ցանկությունն ու կարծիքը։ Եթե լիներ միայն իմ ցանկությունը, բայց գործընկերները չցանկանային, երբևէ չէի առաջադրվի»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ այն շրջանում, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Կարեն Անդրեասյանն էր ու մեծ թվով դատավորներ էին հեռացվում դատական համակարգից, Հարություն Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և, լինելով Էթիկայի հանձնաժողովի անդամ՝ ընդհուպ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահաջով բողոքի ակցիա իրականացրել ԲԴԽ շենքի դիմաց։

Արդյոք անաչառության խնդիր առկա չէ, երբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի անդամ փաստաբանը բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի։ Այս հարցին ի պատասխան Հարություն Հարությունյանն ասաց, որ ցանկացած  ակնհայտ անարդարության դեպքում ինքը նույն կերպ կվարվի։

Հարություն Հարությունյանն ու մյուս թեկնածուն՝ Սերգեյ Մարաբյանը, միասին աշխատել են Էթիկայի հանձնաժողովում։ Հարությունյանը նշեց, որ անձամբ ճանաչում և բարձր է գնահատում նաև թեկնածուներից Սերգեյ Մարաբյանի մասնագիտական ու մարդկային հատկանիշները։

 

Սերգեյ Մարաբյան

Հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Սերգեյ Մարաբյանը նախկին դատավոր է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Դատավորի պաշտոնը թողնելուց՝ 2024-ից առ այսօր աշխատում է որպես փաստաբան։

Իր կենսագրական տվյալներում, որոնք ներկայացրել  է Դատական դեպարտամենտին, Մարաբյանը նշել է, որ շուրջ տասը տարի քրեական մասնագիտացմամբ դատավոր է եղել։ Մարաբյանն ավելի, քան 10 տարի զբաղվել է նաև դատական էթիկայի հարցերով։ Արդարադատության ակադեմիայում ինչպես դատավորներին, այնպես էլ դատավորների հավակնորդներին դասավանդում է «դատական էթիկա » առարկան։

Վերջին 3 տարվա ընթացքում Մարաբյանը նաև ակտիվ գիտահետազոտական աշխատանք է իրականացրել դատական էթիկայի հարցերով։

Նա դատավոր աշխատելիս, ինչպես արդեն նշեցինք, եղել է էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ այն նույն հանձնաժողովի, որի ոչ դատավոր անդամ է այժմ ցանկանում դառնալ։  Անդրադառնալով Էթիկայի հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքին՝ Մարաբյանն իր կենսագրական տվյալներում նշել է․

«Այս պաշտոնում իմ դերակատարությունը կապված է եղել ոչ միայն վերահսկողական, այլև կանխարգելիչ գործառույթների իրականացման հետ՝ նպատակ ունենալով ձևավորել պատասխանատու, ազնիվ և իրավական արժեքներով առաջնորդվող դատական մշակույթ։ Միևնույն ժամանակ. նպաստելով դատական գործունեության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Վերջին տարիներին իմ մասնագիտական գործունեության առանցքում է դատական էթիկայի և դատավորի վարպետության խորքային հետազոտությունը, որը համադրում է ինչպես գիտական վերլուծություն, այնպես էլ գործնական մեթոդաբանական մոտեցումներ: Ներկայում իրականացնում եմ խորը գիտական և գործնական ուսումնասիրություն դատական էթիկայի ոլորտում՝ Շվեդական ազգային դատական վարչության ծրագրի շրջանակներում։ Այդ ծրագրի շրջանակներում մշակել եմ «Դատական էթիկա և դատավորի վարպետություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, իրականացրել եմ բազմաթիվ վերապատրաստումներ և ներկայում մշակում եմ գործնական ուղեցույց՝ դատական էթիկայի կիրառական հարցերի վերաբերյալ, որը ինքնագիտակցության, պատասխանատվության և մասնագիտական արժանապատվության միտված է դատավորների էթիկական ամրապնդմանը: Այս ամբողջ գործունեությունը միավորվում է մեկ ընդհանուր առանցքի շուրջ՝ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը որպես իրավական պետության և արդարադատության համակարգի հիմնարար արժեք»,- նշել է Մարաբյանը, ինչպես նաև շեշտադրել, որ դատավոր աշխատելու ընթացքում մշտապես առաջնորդվել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների լիարժեք իրացումը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։

Մարաբյանը  2024-ի մարտին է հրաժարականի դիմում ներկայացրել, որի կապակցությամբ պարզաբանել է, որ ցանկանում է առավել ակտիվ գիտական աշխատանքով զբաղվել։

Մարաբյանն այս շրջանում հրաժարական տված միակ դատավորը չէր։ Նրա հետ հրաժարական տվեց նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը։ Մինչ այդ հրաժարական էր տվել նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, իսկ հրաժարականների շղթան ավարտվեց դատավոր Անդրանիկ Մնացականյանով։

Միանգամից 4 դատավորի հրաժարականից հետո մամուլը գրեց այն մասին,  որ հրաժարականների պատճառն, այսպես ասած, «ճակատագրական չաթն» է եղել։

Այս 4 դատավորները միասին աշխատել են Վերաքննիչ դատարանում և աշխատելու ընթացում, ըստ մամուլի հրապարակումների, եղել է դատավորների չաթ, որում ընդգրկված են եղել նրանք ու ևս մեկ դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանը։ Այս չաթում, ըստ մամուլի հրապարակումների, 2020 թվականի պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին ոչ կոռեկտ գրառումներ են կատարվել, որոնք 2024-ին Ռուբիկ Մխիթարյանի միջոցով հասանելի են դարձել իշխանություներին։ Դրանից հետո, ըստ հրապարակումների,  դատավորներին պարտադրել են հրաժարական տալ։ Ինքը՝ Մխիթարյանը, զրպարտություն է համարել տեղեկություններն ու դիմել դատարան` ընդդեմ այս մասին գրած ԶԼՄ-ների։ Դեռևս դատական ակտեր չկան, սակայն փաստ է, որ մամուլում շրջանառվող չաթի մասնակից 5 դատավորից միայն Մխիթարյանն է, որ հրաժարական չի տվել, ավելին, առաջախաղացում է ունեցել։

Ստացվում է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դատավորին պարտադրել են հրաժարական տալ։ Ընդ որում՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, անդրադառնալով դատավորների հրաժարականին՝ նշել է՝ «Պայմանավորված է մի անբարոյականի վաստակի գործողություններով»։ Ազարյանը, սակայն, անուն չի հրապարակել։

Եթե մամուլում շրջանառվող տեղեկությունները ճիշտ են, ապա ստացվում է, որ դատավոր Մարաբյանի վրա ազդեցություն է գործադրվել, որպեսզի հրաժարարվի դատավորի պաշտոնից։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա այժմ ցանկանում վերադառնալ՝ որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ ու որոշել դատավորների ճակատագրեր։ Ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ դատավորները, որ այս պաշտոնում նրա վրա չեն կարող  ենթադրյալ ազդեցություն ունենալ։

Այս հարցին ի պատասխան Մարաբյանն ասաց, թե ինքը գիտական գործունեությամբ զբաղվելու համար է հրաժարականի դիմում գրել, իսկ իրեն ճանաչողները գիտեն, որ պատվերով որոշումներ երբևէ չի կայացրել։

«Այդ դատավորները իմ գործունեությանը նո՞ր են ծանոթ, ինչ-որ մեկը կարո՞ղ է այս երկրում ասել, որ ես պատվերով որոշումներ եմ կայացրել։ Ինձ ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում գրել։ Դա իմ գիտակցված քայլն է եղել, ես ինքս դիմում եմ գրել և բացատրել եմ՝ ինչի համար։ Նպատակ եմ ունեցել արագ վերջացնելու դոկտորական աշխատանքս»,- ասաց Մարաբյանը։

Նախկին դատավոր, ներկայում՝ փաստաբան Մարաբյանը նշեց, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ անգամ մտերիմ դատավոր ընկերների վերաբերյալ է կարգապահական վարույթներ հարուցել։

«Ունեմ պրակտիկ փորձ, ունեմ գիտական փորձ ունեմ սկզբունքներ, որոնք չեմ դավաճանել։ Երբեք դատավորի երդումս չեմ դրժել։ Ժամանակին որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ աշխատելիս ունեցել եմ սկզբունքայնություն ու զերծ եմ մնացել կորպորատիվ շահերից։ Անգամ իմ մտերիմ դատավոր ընկերների վերաբերյալ վարույթներ եմ հարուցել, ստորագրել և առանց ամաչելու, գլուխս կախելու նայել եմ իրենց դեմքերին։ Այս հանձնաժողովն այդպես պետք է աշխատի։ Դրա համար դիմել եմ»,- ասաց Մարաբյանը։

Նկատենք, որ Մարաբյանը հրաժարական տալուց ընդամենը 3 ամիս առաջ էր ԱԺ-ի կողմից ընտրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր ու Վերաքննիչ դատարանից տեղափոխվել Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարան։ Հարց է առաջանում․ եթե ցանկանում էր գիտական գործունեությամբ զբաղվել, այդ դեպքում ինչո՞ւ որոշեց անցել Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու բարդ գործընթացով ու որպես այս ատյանի դատավոր աշխատել ընդամենը 3 ամիս։

 

Հասմիկ Հարությունյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը դատական իշխանության հարցերով զբաղվող եզակի կազմակերպություններից է Հայաստանում, որն ունի բավականին մեծ փորձ։

Հարությունյանը, 2013 թվականից մինչ օրս աշխատելով հասարակական կազմակերպությունում՝ ներգրավված է եղել դատական համակարգի և իրավապահ մարմինների ուսումնասիրության ու մշտադիտարկման աշխատանքներում։ Աշխատանքի մեջ կենտրոնական դեր է զբաղեցրել դատավորների ընտրության և նշանակման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի ուսումնասիրությունները, «Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելը։

Հարությունյանի խոսքով՝ ինքն այժմ ցանկանում է պատասխանատվություն վերցնել՝  Էթիկայի հանձնաժողովի կազմում լուծելու այն խնդիրները, որոնք իրենք արձանագրել են իրենց գործունեության ընթացքում։ Հարությունյանը նշեց, որ պատահական չէ, որ օրենքով  Էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թեկնածուներին առաջադրում են բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և նշեց, որ, ըստ էության, դա  քաղաքացիական հասարակության տեղն է, ուստի՝ կարևոր է, որ դատական իշխանության հարցերով զբաղվող կառույցից լինի հանձնաժողովի անդամը։

Մեր դիտարկմանը, որ օրենքում ոչ թե գրված է, որ սա քաղհասարակության տեղն է, այլ պարզապես քաղհասարակության ներկայացուցիչները պետք է առաջադրեն թեկնածուներ, Հասմիկ Հարությունյանը պատասխանեց, որ այս կարգավորման  նպատակն այն է, որ ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, մասնակցություն ունենան Էթիկայի հանձնաժողովում։

«Հակառակ դեպքում կստացվի, որ ցանկացած հասարակական  կազմակերպության անունից ցանկացած անձ կարող է առաջադրվել»,- ասաց Հարությունյանը։

Էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի վերը նշված  երկու թեկնածուները՝ Հարություն Հարությունյանն ու Սերգեյ Մարաբյանը, փաստաբաններ են։  Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում վիճահարույց համարեց այն հանգամանքը, որ փաստաբանը կարող է լինել էթիկայի հանձնաժողովի անդամ։

«Փաստաբանը չպետք է կարողանա Էթիկայի հանձնաժողովի անդամ լինել, և դա հենց դատավորների շահերից է բխում։ Ինչպե՞ս է Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված փաստաբանը դատավորի վերաբերյալ հարց քննելու, եթե այդ դատավորի վարույթում ունենա քննվող գործեր»,- ասաց Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ այս հարցն առաջին հերթին պետք է դատավորներին մտահոգի։ Ըստ Հարությունյանի՝ եթե Էթիկայի հանձնաժողովում անձ է, որն ուղիղ  աշխատաքնային կապ չունի դատավորների հետ, ապա  անկախության  երաշխիքներն ավելի մեծ են երկու կողմի համար էլ։

«Ինչքան ուժեղ և իսկապես անկախ լինի Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, այնքան ավելի մեծ հակակշիռ է ստեղծելու վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնի՝ Արդարադատության նախարարության համար»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում ակտիվորեն քննակվել է այն հարցը, որ Արդարադատության նախարարությունը չպետք է ունանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն, ինչին ի պատասխան իշխանությունները հայտնել են, որ վարույթ հարուցող մյուս մարմինը՝ Էթիկայի հանձնաժողովը առավելապես բաղկացած է դատավոր անդամներից և առաջնորդվում է այսպես ասած, «կլանային շահերով», ուստի, քանի դեռ այս հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգերն այնպիսին չեն, որ հանձնաժողովն ընկալվի որպես անաչառ մարմին, Արդարադատության նախարարությունից չի կարելի վերցնել կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը։

 

Հովսեփ Փանոսյան

Էթիկայի հանձնաժողովի 4-րդ թեկնածուի՝ Հովսեփ Փանոսյանի կենսագրական տվյալներում նշված է, որ 2008-ից 2018 թվականների ընթացքում եղել է ԲԴԽ-ի իրավանախորդ Արդարադատության խորհրդի  իրավաբան գիտնական անդամ։

Այսինքն՝ Փանոսյանը 10 տարի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում եղել է դատավորներին կարգապահական պատասխանատվոթյան ենթարկող Արդարադատության խորհրդի անդամ։ Ըստ ԲԴԽ-ում առկա կենսագրական տվլաների՝ նա 2008-ից 2018 թվականին աշխատել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում։ 2018-ից հետո Հովսեփ Փանոսյանի աշխատանքային գործունեության մեջ որևէ տվյալ առկա չէ, որն առնչվում է դատական համակարգին։ Եղել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը, «Գետամեջ թռչնաֆաբրիկայի» տնօրենը։ Ըստ կենսագրական տվյալների՝ 2023-ին էլ եղել է Եվրոպայի խորհրդի ծրագրով իրավական հարցերով փորձագետ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային կառավարման և տարածքային կառավարման  ռեֆորմների ոլորտում։

Հարցին, թե ինչու է ցանկանում դառնալ Էթիկայի հանձնաժողովի անդամ, Փանոսյանը նշեց, որ 10 տարի եղել է Արդարադատության խորհրդի կազմում։ Նա, սակայն, չցանկացավ խոսել այն մասին, թե ինքն Էթիկայի հանձնաժողովի գործունեության մեջ  ինչ խնդիրներ է տեսնում և ինչն է փոխելու եթե հանձնաժողովի անդամ դառնա։

Նշենք, որ հանձնաժողովի անդամին ընտրելու են դատավորները։ Թե ում կտան նրանք իրենց ձայների մեծամասնությունը, պարզ կլինի նոյեմբերի 7-ին։

 

Արաքս Մամուլյան