Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Ապարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին դասաժամերի հաշվին   մասնակցած չորս տարբեր դպրոցների տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Անձամբ վարչապետն է հորդորել նրանց։

«Որտեղից աշակերտ է ներկա եղել ընդհանրապես, ասել եմ՝ պարզել․ չեմ կարող անգիր հիշել։ Ինձ ասել են, որ չորս դպրոցից է, պարզել եմ այն մարմինները, որոնք կարող են ճշտել՝ որ դպրոցի երեխեքը և ուսուցիչներն են, և որը պարզվել է, ասել եմ, որ դիմում գրեն։ Բայց մենք այդ դիմումները չենք մակագրի, այսինքն՝ իրենք չեն ազատվի աշխատանքից մինչև այն պահը, երբ որ մենք կարձանագրենք ապօրինության փաստ»,- հայտարարում է Փաշինյանը։

Իրավունք ունե՞ր նման հրահանգ տալ արձակուրդի մեջ գտնվող վարչապետը, Փաշինյանը նշեց՝ տնօրեններն էլ իրավունք ունեին չկատարելու, բայց կատարել են։

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանք։ Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կկանխարգելեն, երկուսն էլ ապօրինի, գալ մեր հավաքի՝ էլի չի մնա առանց հետևանքի»,- ասաց նա։

Ըստ ամենայնի՝ անհետևանք չի մնա․ «Անկախ դիտորդ» դաշինքը դատարան է դիմելու։

«Առնվազն ընկնում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.8 հոդվածի տակ, և որով մենք փորձելու ենք վարչական պատասխանատվության ենթարկել ուսուցիչներին կամ տնօրեններին՝ ով հրահանգել է դա անել։ Փորձելու ենք նախադեպ ստեղծել, որ Ապարանի էդ մի քանի տնօրենները վարչական պատասխանատվության կանչվեն՝ անկախ կարգապահական հետևանքներից: Այսինքն՝ գործից կհեռացվեն, չեն հեռացվի, մենք փորձելու ենք հասնենք նրան, որ դատարանն իրենց տուգանի»,- նշում է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Եթե սա վարչական պատասխանատվության ենթարկելու մասին է, ապա Իոաննիսյանը ևս մեկ ահազանգի մասին բարձրաձայնեց, որն արդեն Քրեական օրենսգրքի տիրույթում է․ «Քանաքեռ-Զեյթունում: Նման դեպքեր կան, որ մարդիկ էլի «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված, որոնք «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցը չեն, Նիկոլ Փաշինյանի ջատագովը չեն կամ աջակիցը չեն, բայց իրենց, ըստ էության, հարկադրել են մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին»: 

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի մասին․ այսօր ենթադրյալ հանցագործության մասին ահազանգը «Հայաստան» դաշինքի մասին էր։

Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի ընթացքում սա առաջին ենթադրյալ հանցագործությունն է, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ 

«Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով»,- նշվում է ՀԿԿ հաղորդագրության մեջ։ 

Վարույթի շրջանակում այսօր Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ 

«Սա կանխատեսելի էր մեզ համար։ Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած շտաբերի բնականոն գործունեությունը ուղղակի խոչընդոտվելու է ուղղակի ու հենց էս մեթոդներով: Եվ ընդհանրապես ստեղծվելու է մի իրավիճակ, որ շտաբերը, որոնք իրականացնում են իրենց օրենքով սահմանված գործողությունները, չեն կարողանալու դրանք իրականացնել»,- ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Ընտրակաշառքների մասին այս հաղորդագրությունների ֆոնին այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի․ ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված է պատիժ մինչև յոթը տարի, կփոխարինվի մինչև ինը տարի ազատազրկմամբ, իսկ տալը՝ 10 տարի՝ գործող 8-ի փոխարեն։

Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների կողմից ենթադրյալ կաշառք տալու և ստանալու մասին Հակակոռուպցիոն կոմիտեն քարոզարշավի 7 օրերի ընթացքում արդեն երեք ձայնագրություն և կից հաղորդագրություն է հրապարակել։ Վերջինը՝ երեկ էր։

Ընտրակաշառք տալու և ստանալու, բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման մասին ևս 7 հաղորդագրությունն էլ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր մինչև քարոզարշավի մեկնարկը։ Քաղաքական ուժից շարունակաբար հերքում են իրենց թիմի կողմից որևէ անօրինական քայլ։

«Հիմա պնդում եմ ես՝ ովքեր բաժանում են կամ կարող են բաժանել ընտրակաշառք կամ ենթադրյալ, մենք ևս խնդրում ենք՝ այո, և՛ բռնել, և՛ քրեական գործ հարուցել, և՛ դատապարտել։ Բայց պետք չի զրպարտել ուժին»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Factor TV-ն փորձել էր հստակեցնել ձայնագրություններում՝ 180,000, 200,000 դրամների մասին է խոսվում․ Ղազինյանը պնդում է՝ դրանք աշխատավարձեր են։

«Ասում եմ՝ գումար ստացել եք, ասում է՝ այո։ Ասում է՝ ինչի՞ համար ես ստացել, ասում է՝ աշխատել եմ, գնացել եմ բուկլետ եմ բաժանել, գաղափարներին թրեյնինգների միջոցով ծանոթացել եմ, գնացել եմ այդ գաղափարները տարածել եմ իմ թաղամասում կամ չգիտեմ, իմ բնակավայրում։ Է քննիչը ոնց կարող է այդտեղ ասել՝ չէ, դու ընտրակաշառք ես վերցրել։ Գոյություն ունեն աշխատակիցներ, գոյություն ունեն ծառայությունների մատուցման պայմանագրեր, գոյություն ունեն կամավորներ»։

«Անկախ դիտորդ»-ը հայտնում է՝ ահազանգեր են ստացվում նաև Ռուսական 102–րդ ռազմաբազայից, ըստ որի՝ այնտեղ գործունեություն ծավալող հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը գրեթե ամենօրյա ռեժիմով առերևույթ իրականացնում է ՀՀ պետականությունը վերացնելու վերաբերյալ բացահայտ քարոզչություն։ Պաշտոնական քարոզարշավը դեռևս 7 օր է մեկնարկել է, սակայն իրավախախումների մասին ահազանգերը չեն դադարում ինչպես դիտորդականների, այնպես էլ իրար դեմ մրցող քաղաքական ուժերի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան