Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնել է, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ անելու համար։ Նա ձերբակալվել է, իսկ դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 12-ին Ա.Ա.-ն (բլոգեր Արտակ Ավետիսյան-խմբ.), օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Շենգավիթում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել․ ոստիկանությունը մեկ անձի բերման էր ենթարկել ատելություն և թշնամանք հրահրելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հարությունյանն է տեսանյութ տեղադրել, որտեղ քաղաքացին, մինչ բերման ենթարկվելը, կոշտ ու վիրավորական արտահայտություններով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ» և հայտարարել, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։ Նա օգտագործել է սպառնալից և վիրավորական ձևակերպումներ՝ ասելով, որ վարչապետին Շենգավիթում «հաճելի ձևերով» են դիմավորելու։ Միաժամանակ տղամարդը կասկած է հայտնել, թե վարչապետը կգա այդ վայր։