Ստամբուլում Գազայի հարցով հանդիպում է անցկացվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ստամբուլում Գազայի հարցով հանդիպում է մեկնարկել, որը կազմակերպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝  այն անցկացվում է Ինդոնեզիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտգործնախարարների, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ հանդիպման մասնակիցները կքննարկեն Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները, ինչպես նաև էսկլավում տիրող մարդասիրական իրավիճակը։ Ակնկալվում է, որ Ֆիդանը կշեշտի Իսրայելի կողմից հրադադարը խաթարելու համար կեղծ պատրվակների օգտագործումը և Իսրայելի սադրիչ գործողությունների դեմ վճռական միջազգային դիրքորոշման անհրաժեշտությունը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կընդգծի, որ Գազային բավարար մարդասիրական օգնության անարգել մատակարարումը մարդասիրական և իրավական պարտավորություն է, և կոչ կանի ճնշում գործադրել Իսրայելի վրա: Նա նաև կընդգծի Գազայի անվտանգությունն ու կառավարումը պաղեստինցիների կողմից ապահովող մեխանիզմների արագ ստեղծման անհրաժեշտությունը: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև մտադիր է շեշտել պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների պահպանման և երկու պետությունների լուծման իրականացման կարևորությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի հարթակներում շարունակական խորհրդակցությունների և սերտ համակարգման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցող երկրները արդեն հանդիպել են սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում՝ առաջնորդների մակարդակով, որին մասնակցել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի