Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Այս մասին հայտարարվել է գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է դատարանի որոշման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) մեղադրանքով, որը ներառում է հատկապես խոշոր չափերի եկամուտների ստացում», …

