Սիրելի՛ ուսանողներ, մեզ համար կարևոր է ձեզ լսելը․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից հյատնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։

Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն են բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումը և թե՛ այսօրվա, թե՛ վաղվա ուսանողների համար մրցունակ կրթության ապահովումը։

Այդ կարևոր բարեփոխման առաջին քայլն արդեն իսկ արված է․ բոլորովին վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ իրավական դաշտում բազմաթիվ հարցեր գտել են իրենց լուծումները։ Տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքներին փոխարինում է մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս ապահովել պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցումը։ Այսպիսով, օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն: Ներդրվում են ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման նոր՝ ավելի գործուն մեխանիզմներ։

Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել։ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այն հանձնառությամբ, որ պատշաճ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չդադարի սովորել կամ դուրս չմնա կրթական համակարգից։ Սա այն քայլն է, որով Կառավարությունը հավաստում է՝ ուսանողը կարևոր է, կրթությունը կարևոր է, և պետությունը ուսանողի կողքին է։

Օրենքով նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-տնտեսություն կապի կարևորագույն մոդելներից մեկը։ Սա ուսանողին հնարավորություն կտա առավել շոշափելի տեսնել իր մասնագիտական գործունեության հեռանկարը, հայտնվել գործնական դրսևորման միջավայրում, հանդիպել իր ապագա գործատուին կամ ձևավորել իր ապագա գործը։

Նախատեսվել են նաև բուհերին պետական աջակցության տրամադրման նոր ֆինանսավորման ձևեր՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, կրթաթոշակների տրամադրում, դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորում: Սա մեծապես նպաստելու է ուսանողների՝ առանձին ոլորտներում ներգրավվածության բարձրացմանը, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, մշտապես զարգանալու և առաջ նայելու ձգտմանը։

Կարևորելով բուհական կրթության համակարգի զարգացումը և, այդպիսով, ուսանողների համար միջազգային կրթական միջավայրի ստեղծումը՝ Կառավարությունը հետևողական ջանքերով առաջ է մղում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝  որպես համաշխարհային մակարդակի կրթական, գիտական և նորարարական կենտրոնի։ Այն իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու՝ նոր որակի ու մակարդակի հասցնելով բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ոլորտները և դրանք դարձնելով մրցունակ ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային ուսանողների համար։

Սիրելի՛ ուսանողներ, ուզում եմ շեշտել՝ ոչ մի բարեփոխում և պետական ծրագիր չեն կարող հաջողել՝ առանց ձեր աջակցության։ Մեզ համար կարևոր է ձեզ լսելը, ձեր առաջարկներին ու դիտողություններին ականջալուր լինելը։ Մի՛ վախեցեք խնդիրների մասին խոսելուց․ դեպի լուծում տանող առաջին քայլը դրանց մասին բարձրաձայնելն է։ Վստա՛հ եղեք՝ պետությունը մշտապես ձեր կողքին է, և յուրաքանչյուր բարեփոխում արվում է՝ միմիայն ի նպաստ ձեր լավագույն շահի։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսանողական տարիներ․ ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, եղե՛ք պահանջատեր, արդարամիտ, արԺևորեք և գնահատեք մեր պետությունը՝ այսօր ձեր կրթական միջավայրում, իսկ վաղը՝ մասնագիտական գործունեությամբ լավագույնս դրսևորվելով։

Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը»։