Ուկրաինական զինված ուժերը հունիսի լույս 6-ի գիշերը հարվածներ են հասցրել ՌԴ Սարատովի մարզում գտնվող «Էնգելս» և Ռյազանի մարզում գտնվող «Դյագիլևո» օդանավակայաններին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։ Նշվում է, որ «հաջող հարված է հասցվել Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունից հետո մնացած հակառակորդի ինքնաթիռների կենտրոնացման վայրին։ Հարված է հասցվել նաև …