Ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է կաթողիկոսը, նախնական տվյալներով առաջատարը «Հաղթանակ» դաշինքն է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վաղարշապատ խոշորացված համայնքի 14/11 ընտրատեղամասում ձայները, ըստ նախնական տվյալների, բաշխվել են հետևյալ կերպ․

1. «Հաղթանակ» – 314
2․ «Համահայկական ճակատ» – 4
3․ «Հանրապետություն» – 49
4․ «Մայր Հայաստան» – 10
5․ «Ազատ դեմոկրատներ» – 38
6․ «Ժառանգություն» – 4
7․ «Քաղաքացիական պայմանագիր» – 301
8․ «Հայրենիք» – 45

Նշենք, որ այս ընտրատեղամասում ըտրելու իրավունք ունի 1885 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է միայն 768-ը։ Այս ընտրատեղամասում է քվեարկությանը մասնակցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Ըստ նախնական տվյալների՝ այս պահին առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:

20:00-ին Վաղարշապատում քվեարկություն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12% կամ 31 հազար 527 ընտրող։

Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։

Եվգենյա Համբարձումյան