Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 3-ի գիշերը լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր իրականացրել են ուկրաինական «Նաֆթոգազ» ընկերության գազի արտադրության ենթակառուցվածքների վրա ամենազանգվածային հարձակումը։ Հարվածներն ուղղված են եղել Խարկովի և Պոլտավայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է «Նաֆթոգազ»-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ընկերության տվյալներով՝ իր օբյեկտների վրա արձակվել է 35 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, …

