ՌԴ-ն մերժում է Գևորգ Կոստանյանի արտահանձնումը, կինը ՀՀ-ում է, գործը դատարան է ուղարկվել․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

«Մարտի 1»-ի գործի հետ կապված՝ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունն, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դրանք հենց 2008-ի մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ Մեր ունեցած տվյալներով՝ այդ անձինք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում։

Չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու։ Թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Այս առումով նաև մի հանգամանքի վրա կցանկանամ Ձեր ուշադրությունը հրավիրել. միջդատական վարույթում գտնվող գործով Կոստանյան Գևորգի և նրա կնոջ կողմից պաշտոնեական և ոչ միայն պաշտոնեական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում, և այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,-նշեց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։