Բաքվից հայտարարում են՝ ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների Ադրբեջան այցի ամսաթվերը որոշված են

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա վեց ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունների շարք Հայաստան, որը կդառնա երկխոսության սկսված գործընթացի շարունակությունը։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանն ասել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր։

«Մեր ուղևորությունը միանգամյա գործողություն չէր. այն  գործողության մաս է, որը ենթադրում է Հայաստան ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցեր և հայկական ատվիրակությունների այցեր Ադրբեջան։ Հետևաբար, ենթադրվում է, որ մենք առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում ևս մի քանի անգամ կայցելենք Հայաստան։ Հնարավոր է՝ խոսքը ոչ միայն մայրաքաղաքի, այլև առանձին շրջանների մասին է»,- նշել է նա։

Մամեդովն ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցը Ադրբեջան նախատեսված է մինչև տարեվերջ, և արդեն որոշվել են կոնկրետ ամսաթվերը։ Նա, սակայն, չի նշել հստակ ամսաթիվը։

«Գործընթացը կիրականացվի առաջիկայում։ Հանրությունը ժամանակին կտեղեկացվի ժամանման, քննարկումների ընթացքի և դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումն ինքնին, այլև շոշափելի արդյունքները՝ քննարկվելիք թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը»,- ընդգծել է ադրբեջանցի  փորձագետը։

Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ  իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի