Ռուսական հարվածի հետևանքով Խարկովում երեխա է զոհվել, Դնեպրում լրատվամիջոցների շենք է վնասվել

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսավաընդմիջումից հետո
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Դնեպր քաղաքի վրա։ Current time-ի փոխանցմամբ՝ հարվածներից մեկը հասցվել է այն շենքին, որտեղ աշխատում են «Суспільне Дніпро»-ի և «Ուկրաինական ռադիո Դնեպր»-ի լրագրողները։ Խմբագրության գրասենյակում հրդեհ է բռնկվել. այդ պահին ներսում ոչ ոք չի եղել։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն հայտնել է, որ գիշերը Դնեպրոպետրովսկում ռուսական զորքերի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Վնասվել են նաև վարչական շենք, մի քանի բնակելի շենքեր, խանութներ և ենթակառուցվածքային օբյեկտներ։

Դնեպրոպետրովսկի մարզի Սամարայի և Պավլոգրադի շրջաններում նույնպես գրանցվել են ենթակառուցվածքների վնասներ։

Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովի մարզի հինգ բնակավայրի, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Ըստ նրա՝ Բերեստին քաղաքում 17-ամյա աղջիկ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել։ Ավերածությունների թվում են վարչական և բնակելի շենքեր, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր։

«Ուկրզալիզնիցա»-ն հայտնել է Դնեպրում և Խարկովի մարզում երկաթուղային գծերի վնասման մասին, ինչը ստիպել է մի քանի գնացքների երթևեկությունը դադարեցնել կամ վերաուղղորդել։

Ռուսաստանի իշխանությունները և ռազմական ղեկավարները պարբերաբար հերքում են, որ թիրախավորում են Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սակայն Ուկրաինայի իշխանությունները և այլ երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգծում են, որ Ռուսաստանի գործողությունները միտումնավոր են։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերը ռուսական ուժերն արձակել են չորս «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 114 անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 101 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի