«Մարտի 1»-ի գործը փակուղի չի մտել․ Արթուր Նահապետյանը խոստացավ ամեն ինչ անել՝ այն բացահայտելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

«Մարտի 1-ի գործի» թեմայով խորհրդարանում հրավիրված հանրային քննարկման ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել է, որ գործը փակուղի չի մտել։

«Ես այս ամբիոնից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի մենք ունենանք այս անջատված մասով նաև ամբողջական բացահայտում»,- նշեց նա։

Նշենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում է «Մարտի 1»-ի իրադարձություններին։

Դիմումատուներն այս գործով գանգատը ներկայացրել էին դեռևս 2011 թվականի փետրվարի 28-ին, իսկ դատարանը գործը կոմունիկացրել էր 2015 թվականի սեպտեմբերին։ Այսպիսով, գործով վճիռը կայացվել է գանգատը ներկայացնելուց շուրջ 14 տարի անց։

Ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի (գործով եղել է 9 դիմումատու) վճարել 30,000 եվրոյին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 35,000 եվրոյին համարժեք դրամ որպես կրած ծախսերի հատուցում։ Ընդհանուր՝ 305,000 եվրոյին համարժեք դրամ պետությունը պարտավոր է վճարել, և բացի փոխհատուցման վճարից ՀՀ-ն պարտավորություն ունի վեցամսյա ժամկետում ներկայացնել գործողությունների պլան և հաշվետվություն ներկայացնել մինչև հունիսի 18-ը՝ տեղեկացնելով վճռով արձանագրված խախտումների ուղղությամբ ձեռնարկված կամ ապագայում ձեռնարկվելիք գործողությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։