Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման վերաբերյալ իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ճանապարհաշինության, էներգետիկայի, շրջակա միջավայրի, տարանցման և տրանսպորտի, տեխնոլոգիաների և արհեստական բանականության …

