Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկություն է իրականացվում

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Կիևում կառավարական թաղամասում երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ Այս մասին հաղորդել է «Украинская правда»-ն, փոխանցում է Meduza-ն։

Պարբերականի թղթակցի տեղեկացմամբ՝ NABU-ի և SAPO-ի շուրջ 10 աշխատակիցներ մտել են կառավարական թաղամաս։ Երմակի մոտ խուզարկությունների մասին գրել են նաև Գերագույն ռադայի պատգամավորներ Յարոսլավ Ժելեզնյակը և Ալեքսեյ Գոնչարենկոն։

Երմակի տանը խուզարկությունները պաշտոնապես հաստատվել են։

«NABU-ն և SAP-ը քննչական գործողություններ են անցկացնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի  ղեկավարի տանը։ Դրանք թույլատրվել և իրականացվում են քննության շրջանակում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է  Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հայտարարության մեջ։

Նոյեմբերի 25-ին NABU-ն հարցաքննել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին՝ կապված «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն գործի հետ։ Նա կանչվել էր որպես վկա։

Նոյեմբերի սկզբին NABU-ն  հայտարարել էր «Էներգոատոմ» ընկերությունում, որը կառավարում է երկրի բոլոր ատոմակայանները, խոշոր չափերի հափշտակության բացահայտման մասին: Զելենսկիի նախկին գործընկեր և ընկեր Տիմուր Մինդիչը նույնականացվել է որպես սխեմայի կազմակերպիչ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները նշվել են որպես հնարավոր շահառուներ:

Ըստ լրատվամիջոցների՝ Մինդիչը փախել է Իսրայել (նա ունի Իսրայելի քաղաքացիություն) կոռուպցիայի գործով խուզարկություններից մի քանի ժամ առաջ: Քրեական գործի նյութերում հիշատակվում է նաև Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

NABU-ի հետաքննության ֆոնին լուրեր էին տարածվել, որ Զելենսկիի հակառակորդներն ու կողմնակիցները կոչ են արել նրան ազատել Անդրեյ Երմակին։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է դա անել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի