Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի և մի շարք այլ հայ գերիների պաշտպանները Բաքվի դատարանից արդարացման վճիռ են խնդրել

Լուրեր

01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
01.04.2026 | 14:25
Ընկերությունը թաքցրել է շրջանառությունը․ պետությանը վերադարձվել է 200 մլն դրամ
01.04.2026 | 14:16
Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը
01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
Բոլորը

Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական հերթական նիստում, որն անցկացվել է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, հայ գերիների պաշտպաններ հանդես են եկել ճառերով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ գերիներից Գուրգեն Ստեփանյանի պաշտպան Զումրուդ Սամեդովան է հայտարարությամբ հանդես եկել, նրա մեկ այլ փաստաբան Ռաֆիկ Քերիմովը նույնպես խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Վասիլ Բեգլարյանի պաշտպան Ազիզաղա Գաֆարովը նշել է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ նշված հանցագործությունների կատարման մեջ։ Փաստաբանն ասել է, որ Բեգլարյանը 2012-2013 թվականներին ծառայության է եղել Մարտակերտում։ Նա նշել է, որ 2022 թվականին Բեգլարյանը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ որպես երկարաժամկետ զինծառայող  Ստեփանակերտում տեղակայված զինվորական ստորաբաժանումում։ Պաշտպանը նշել է, որ չնայած այդ ժամանակահատվածում նրա ծառայությունը կամավոր էր, դա պայմանավորված էր այլ աշխատանք գտնելու անկարողությամբ։ Պաշտպանը հավելել է, որ այս փաստը հաստատվում է Բեգլարյանի սեփական ցուցմունքով։

Նա նաև նշել է, որ ձերբակալությունից ի վեր, այսինքն՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին, Բեգլարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։ Պաշտպանը խնդրել է դատարանին արդարացնել Բեգլարյանին։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպան Պարվանա Գասիմովան նշել է, որ իր պաշտպանյալը հանցավոր խմբի անդամ չէ։ Նա նշել է, որ իրենք չեն ընդունում մեղադրանքի կողմի փաստարկները և խնդրել է դատարանին արդարացնել Ղուկասյանին։ Նրա մյուս պաշտպան Նաիլյա Տագիևը նույնպես արդարացման դատավճիռ է խնդրել իր պաշտպանյալի համար։

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպան Վալեհ Գուրբանովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ​​ընդունում իր մեղքը և իրեն չի համարում որևէ հանցավոր խմբի անդամ։ Փաստաբանը հավելել է. «Դավիթ Մանուկյանը երբեք չի եղել որևէ անօրինական զինված խմբի ստեղծող կամ մասնակից։ Նա զինծառայող է եղել և գործել է զինվորական կանոնադրության շրջանակում»։

Պաշտպանը նշել է, թե տեղի ունեցածի հիմնական մեղքը կրում է Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը։ Նա դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբան Չինգիզ Մանսուրովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը 2023 թվականի սեպտեմբերին կամավոր հանձնվել է ադրբեջանական զինվորականներին: Փաստաբանն ընդգծել է, որ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել է դատարանին արդարացնել նրան։

Մադաթ Բաբայանի պաշտպան Լեյլա Նամազզադեն նշել է, որ Բաբայանը պետք է արդարացվի 1991 թվականի նոյեմբերի 20-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մոտ «ադրբեջանական ուղղաթիռի խոցման ժամանակ Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ կատարված մահափորձի համար»։

«Մադաթ Բաբայանն անկեղծ ցուցմունք է տվել քննիչներին և երկու անգամ հաստատել այն դատավարության ընթացքում։ Նրա անկեղծ ցուցմունքի շնորհիվ Խոջալուի ցեղասպանության ժամանակ զոհվածների մնացորդները հայտնաբերվել են նրա նշած վայրերում։ Մահացածների ինքնությունը պարզելուց հետո, նրանց մնացորդները 30 տարի անց հանձնվել են ընտանիքներին։ Չնայած իմ պաշտպանյալը ներկա է եղել Խոջալուի իրադարձություններին, նա ոչ մեկին չի սպանել և կրակ չի բացել խաղաղ բնակիչների վրա. նա ծառայել է որպես շարքային։ Մադաթ Բաբայանն անկեղծորեն զղջում է, որ ականատես է եղել 1991-1994 թվականներին ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իրականացված խոշտանգումներին և էթնիկ զտումներին, այդ թվում՝ Խոջալուի իրադարձությունների ժամանակ։ Դրա համար նա անկեղծորեն զղջում է ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի առջև»,- հայտարարել է փաստաբանը՝ դատարանից արդարացման վճիռ խնդրելով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի