Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը մրցելույթն ավարտեց չեմպիոնական տիտղոսով։ Մ23 պայքարի գերծանր քաշային կարգում (+110 կգ) հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 384 կգ (168+216) արդյունք։ Պոկում վարժությունից հետո Մովսիսյանը երրորդն էր ու արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում ամենաուժեղն էր։ Սա երկամարտում Հայաստանի …

