Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Հասարակություն
30.11.2025 | 18:13
Հայաստանի կարատեի ազգային թիմի անդամ Սուրեն Հարությունյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող կարատեի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ընտրանու անդամ Սուրեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թոմաս Սքոթի հետ ու առավելության հասավ 2:0 հաշվով` դառնալով աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր: