Սպերցյանի դուբլն ու ասիստը, «Կրասնոդարի» վստահ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլն ու գոլային փոխանցումն օգնեցին «Կրասնոդարին» Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում 5։0 հաշվով վստահ հաղթանակի հասնել Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։

25-ամյա Սպերցյանը 40-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։0 (տեսանյութ), երկրորդ խաղակեսի սկզբնամասում անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը (տեսանյութ), իսկ խաղի վերջին րոպեին կատարեց նաև գոլային փոխանցում (տեսանյութ)։

Դաշտի տերերի գոլերից մեկը խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որը 69 գոլով դարձավ «Կրասնոդարի» պատմության լավագույն ռմբարկուն։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 17 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։ Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» 37 միավորով բարձրացավ առաջին տեղ։ 36 միավորով երկրորդ տեղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն է, որը հաջորդ տուրում խաղալու է «Կրասնոդարի» հետ։