Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստում կընդունվի երկկողմ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն այսօր «ավելի սերտ են, քան երբևէ», և անդրադարձավ մի քանի առանցքային ուղղությունների՝ վիզաների ազատականացումից մինչև անվտանգություն և ֆինանսական աջակցություն։ …

