Աշխարհի խոշորագույն զենք արտադրողների համակցված եկամուտը մեկ տարում հասել է ռեկորդային 679 միլիարդ դոլարի. SIPRI 

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի 100 խոշորագույն զենք արտադրողների համակցված եկամուտը 2024 թվականին աճել է 5,9%-ով՝ հասնելով ռեկորդային 679 միլիարդ դոլարի՝ ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կողմից դեկտեմբերի 1-ին հրապարակված զեկույցի։ Այս գումարի գրեթե կեսը՝ 334 միլիարդ դոլարը, բաժին է ընկել 39 ամերիկյան ընկերությունների, փոխանցում է The Insider-ը։

«Անցյալ տարի զենքի վաճառքից համաշխարհային եկամուտները հասել են SIPRI-ի կողմից գրանցված ամենաբարձր մակարդակին, քանի որ արտադրողներն օգտվել են բարձր պահանջարկից»,- նշել է հետազոտողներից մեկը։

2018 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհի բոլոր հինգ խոշորագույն զենք արտադրող ընկերությունների՝ Lockheed Martin Corp. (ԱՄՆ), RTX (ԱՄՆ), Northrop Grumman Corp. (ԱՄՆ), BAE Systems (Մեծ Բրիտանիա) և General Dynamics Corp. (ԱՄՆ) եկամուտներն աճել են։ Վարկանիշում ընդգրկված երեք իսրայելական ընկերություններն իրենց համակցված եկամուտները մեծացրել են 16%-ով՝ հասցնելով 16,2 միլիարդ դոլարի։

Զեկույցում նշվում է, որ զենքի պահանջարկը մեծացել է Ուկրաինայում և Գազայում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Այս աճի հիմնական մասը բաժին է ընկել ԱՄՆ-ի և Եվրոպայի ընկերություններին: Միայն Ասիայում գրանցվել է անկում՝ չինական ռազմական արդյունաբերության խնդիրների պատճառով։

Տվյալների ոչ բավարարության պատճառով SIPRI-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված են միայն երկու ռուսական զենք արտադրողներ՝ պետական ​​«Ռոստեխ» կորպորացիան զբաղեցնում է յոթերորդ տեղը (27,12 միլիարդ դոլար), մինչդեռ Միացյալ նավաշինական կորպորացիան (ОСК)՝ 41-րդ տեղը (4,11 միլիարդ դոլար):

Վարկանիշային աղյուսակում միակ ուկրաինական ընկերությունը՝ պետական ​​«Ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը», զբաղեցնում է 52-րդ տեղը (3,01 միլիարդ դոլար):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի