Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը ընթացիկ տարվա 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2-ով՝ կազմելով 32 դեպք։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ իրական սպանությունների նշված ցուցանիշներում ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված …

