Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքում հիշատակելու գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Շահրամանյանը դատարանում վիճարկում է «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» նախադասությունը, որը տեղ է գտել  9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքի 136-րդ էջում։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին սկզբում Շահրամանյանի ֆեյսբուքյան էջով, իսկ դրա ջնջվելուց հետո՝ արդեն Արցախի տեղեկատվական շտաբի էջով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

«Այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Այս տարվա ապրիլին, սակայն, Արցախի տեղեկատվական շտաբը կրկին անդրադարձավ այս հաղորդագրությանը՝ հայտարարելով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել Հանրապետությունը, իսկ «այդ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածվել ադրբեջանական կողմի պահանջով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում»: Ավելին, այս գրառումից մեկ ամիս անց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կողմից հրապարակվեց նախորդ հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիրը, որը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։ Հենց այս հրամանագիրը վկայակոչելով է դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ-ի դեմ դատական հայց ներկայացրել Արցախի վերջին նախագահը՝ զրպարտության հոդվածի հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում։