Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են հնարավորություններով, որոնք բացում են «Թրամփի ուղին» (TRIPP) և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական AZERTAC-ի ամերիկյան բյուրոյի հարցման, որը վերաբերել է Կենտրոնական Ասիա-ԱՄՆ համագործակցության ձևաչափին (C5+1) Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը։ «Վաշինգտոնում C5+1 հանդիպումների ժամանակ մենք ընդգծել ենք …

