Պուտինը կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի. Թրամփը Ուիթկոֆի և Քուշների հանդիպումը ՌԴ նախագահի հետ որակել է «լավ»

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում «բավականին լավ հանդիպում» են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին, փոխանցում է Meduza-ն։

«Ես չգիտեմ, թե Կրեմլն ինչ է անում։ Կարող եմ ասել, որ նրանք [Ուիթկոֆը և Քուշները] բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ։ Ի՞նչ կստացվի այդ հանդիպումից՝ չեմ կարող ասել, որովհետև տանգո պարելու համար երկուսն են պետք»,- ասել է Թրամփը։

Նա նշել է, որ Ուիթկոֆը և Քուշները տպավորություն ունեն, որ Պուտինը կցանկանար ավարտել պատերազմը։

«Կարծում եմ՝ նա [Պուտինը] կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի։ Նա կցանկանար առևտուր անել Միացյալ Նահանգների հետ՝ շաբաթական հազարավոր զինվորներ կորցնելու փոխարեն։ Նրանց մոտ տպավորություն է առաջացել, որ նա ցանկանում է գործարք կնքել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի վաղ համաձայներ գործարքին։

«Երբ ես այս գրասենյակում էի և [Վլադիմիր  Զելենսկիին] ասում էի, որ նրանք ոչ մի քարտ չունեն… ես ձեզ ասում էի, որ դուք ոչ մի քարտ չունեք։ Կարծում եմ՝ այդ ժամանակն ավելի լավ էր բանակցելու համար, բայց նրանք որոշեցին չանել դա։ Հիմա շատ բաներ կան, որոնք կարող են օգտագործվել նրանց դեմ»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Սթիվ Ուիթկոֆը դեկտեմբերի 4-ին Մայամիում կհանդիպի Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ԱՄՆ-ում Ումերովի մասնակցությամբ հանդիպման նախապատրաստման մասին՝ առանց ամսաթիվ նշելու։

Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 2-ի երեկոյան։ Այն տևել է գրեթե հինգ ժամ և ավարտվել արդեն դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով 00:30-ի սահմաններում։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ կողմերը քննարկել են պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը, սակայն դեռևս փոխզիջումային տարբերակ չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի