ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կին է վիրավորվել 

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Վորոնեժի մարզում դեկտեմբերի լույս 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի կին է վիրավորվել։ Նա հրաժարվել է հոսպիտալացումից, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը, գրում է Current time-ը։

Ըստ նահանգապետի՝ թաղամասերից մեկում ընկած անօդաչու թռչող սարքի բեկորները կոտրել են նույն բնակարանային շենքում գտնվող բնակարանի, մթերային խանութի և դեղատան ապակիները։ Հարևան շենքի ապակիները վնասվել են։ Բեկորներից  վնասվել են նաև երկու մեքենա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը 12 տարածաշրջանների, բռնակցված Ղրիմի և Սև ծովի վրա խոցել են 76 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի կառավարության կողմից օկուպացված Զապորոժիեի շրջանի «ղեկավար» նշանակված Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ հարվածի հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, որի հետևանքով տարածաշրջանի հյուսիսարևմտյան մասում 2113 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նա գրել է, որ վերականգնողական աշխատանքները ներկայում անհնար են, քանի որ կրակոցները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի