Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների համաձայնագիրը Հայաստանի համար․ ԿԲ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։

«Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։

Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունում Կենտրոնական բանկին առնչվող դրույթները.

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակի դերը գնաճը 3 տոկոս նպատակին վերադարձնելու գործում։ Տվյալների վրա հիմնված տոկոսադրույքի քաղաքականությունը, լողացող փոխարժեքն և պահուստների բավարար մակարդակը շարունակում են պաշտպանել տնտեսությունը համաշխարհային ցնցումներից։

ՀՀ բանկային համակարգը գնահատվում է լավ կապիտալացված, իրացվելի և ընդհանուր առմամբ դիմացկուն, չնայած աճող վարկային ռիսկերը պահանջում են զգոնություն կարգավորող մարմնից։ Վերահսկողության շրջանակների ամրապնդումը, մակրոպրուդենցիալ գործիքակազմի ընդլայնումը և սթեյբլքոյնների կարգավորումը շարունակում են մնալ ֆինանսական կայունությունը պահպանելու գործում առաջնահերթություններ, մինչդեռ ավելի լայն կառուցվածքային բարեփոխումները նպաստում են կայուն, ներառական աճին»,- ասված է հաղորդագրությունում։