Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ դատախազության տոնի առթիվ ժամացույցներ է նվիրել որոշ աշխատակիցների։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարագելման հանձնաժողով ներկայացված հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից։ Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը տղամարդու ժամացույց է նվեր ստացել։ Արժեքը կազմել է 78 հազար դրամ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը …

