Ինչ է կատարվում հայկական ծանրամարտում․ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը՝ մարզչական փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է ավարտին մոտեցող տարին, խոսել տարբեր խնդիրներից ու անդրադարձել է տղամարդկանց հավաքական գլխավոր մարզչի փոփոխությանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

«Այս տարի մեր տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 91 մեդալ՝ 41 ոսկե, 28 արծաթե, 22 բրոնզե։ Հունիսից ծանրամարտում քաշային կարգերը կրճատվել են՝ 10-ից դառնալով 8։ Այդ պատճառով անցյալ տարվա համեմատ մեդալներն ավելի քիչ էին։ Ունեցել ենք թերություններ, բացթողումներ, նաև ունեցել ենք հաջողություններ։ Մեր գնահատականն արդեն տվել ենք, այս տարվանից սկսել ենք աշխատել կառուցողական, վերլուծել աշխատանքները։ Նախորդ տարվա համեմատ 45 մեդալ պակաս ենք նվաճել, և շատ լուրջ բացթողում է եղել։ Մենք քննարկել ենք մասնագետների ու մարզիչների հետ և եկել ենք այն եզրահանգման, որ ծանրամարտում հոքսը քչացել է։ 2023թ․ Եվրոպայի առաջնությունից հետո շատացել էր, իսկ հիմա այլ պատկեր է։

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում փոփոխություններ են կատարվել։ Գլխավոր մարզիչը ոչ թե հեռացվել է, այլ փոխարինվել է։ Ինչպես մարզիկների դեպքում, մարզչական շտաբում ևս տեղի է ունենում սերնդափոխություն։ Նոր մարզիչ Հակոբ Փիլոսյանն ունի 26 տարվա մարզչական փորձ։ Նա նաև թիմին պատրաստել է Օլիմպիական խաղերին պարոն Ալավերդյանի հետ։ Մենք բոլոր մասնագետներին գնահատում ենք։ Շնորհակալ եմ նախորդ մարզիչներին ծանրամարտում վաստակի համար։

Եղել են վերլուծություններ, որոնց արդյունքում կատարվել են այս փոփոխությունները։ Որքան էլ տղամարդկանց հավաքականում շատ են մեդալները, անհաջողությունները և մարզիկների վնասվածքները ևս շատ են։ Ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին, այնտեղից համալրում չի եղել մեծահասակների հավաքական։

Փաշիկ Ալավերդյանի հետ անձնական խնդիր չի եղել։ Մարզիչին չենք փոխել վերջին մեկ տարվա արդյունքների վրա հիմնվելով։ Վերլուծելով նախորդ տարվա նվաճած մեդալները՝ եկել ենք եզրահանգման, որ մարզչական շտաբն ունի մեծ փոփոխությունների կարիք։ Փաշիկ Ալավերդյանն էլ աշխարհի առաջնությունից հետո ասել է, որ հրավեր ունի այլ երկրից և կարող է հեռանալ։

Այս փոփոխությունները կատարվել են, որպեսզի խուսափենք կազմաքանդումից։ Ընդհանուր առմամբ, մարզաձևը կազմաքանդման ճանապարհին և մենք որոշեցինք քայլեր ձերնարկել»,- ասել է Սամվել Գասպարյանը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի մյուս հավաքականներում ևս տեղի են ունեցել մարզչական փոփոխություններ։ Փաշիկ Ալավերդյանը Հայաստանի հավաքականը գլխավորեց շուրջ 15 տարի։