Meta-ն սկսում է Ավստրալիայի 16 տարեկանից փոքր անձանց հեռացնել սոցիալական ցանցերից

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեխնոլոգիական հսկա Meta-ն հայտարարել է, որ Ավստրալիայում սկսում է հեռացնել 16 տարեկանից փոքր օգտատերերի հաշիվները Instagram-ից, Threads-ից և Facebook-ից՝ երիտասարդների համար աշխարհում սոցցանցերի առաջին արգելքից առաջ։ Ավստրալիան պահանջում է, որ խոշոր առցանց հարթակները, այդ թվում՝ TikTok-ը և YouTube-ը, արգելափակեն անչափահաս օգտատերերին մինչև դեկտեմբերի 10-ը, երբ ուժի մեջ կմտնի նոր օրենքը, գրում է AFP-ն։

Ընկերություններին սպառնում է 49,5 միլիոն ավստրալական դոլարի (32 միլիոն դոլար) տուգանք, եթե նրանք չկարողանան «հիմնավոր քայլեր» ձեռնարկել կանոններին համապատասխանելու համար։

«Չնայած մենք աշխատում ենք մինչև դեկտեմբերի 10-ը հեռացնել բոլոր այն օգտատերերին, որոնք, մեր կարծիքով, 16 տարեկանից փոքր են, օրենքի պահպանումը կլինի շարունակական և բազմաշերտ գործընթաց»,- ասել է Meta-ի խոսնակը։

Նա հավելել է, որ երիտասարդ օգտատերերը կարող են պահպանել և ներբեռնել իրենց առցանց պատմությունը․ «Մինչև ձեր 16 տարեկանը լրանալը ձեզ կտեղեկացնենք, որ շուտով ձեզ կթույլատրվի վերականգնել այս հարթակներին մուտք գործելը, և ձեր բովանդակությունը կվերականգնվի ճիշտ այնպես, ինչպես այն թողել եք»։

Ակնկալվում է, որ արգելքը կազդի հարյուր հազարավոր դեռահասների վրա, միայն Instagram-ը հայտնում է 13-ից 15 տարեկան շուրջ 350,000 ավստրալացի օգտատերերի մասին։

Որոշ հայտնի հավելվածներ և կայքեր, ինչպիսիք են Roblox-ը, Pinterest-ը և WhatsApp-ը, բացառություն են կազմում, սակայն ցանկը դեռևս վերանայվում է։

Meta-ն հայտարարել է, որ հանձնառու է հետևել Ավստրալիայի օրենքին, սակայն կոչ է արել հավելվածների ներբեռնման ծառայություններին պատասխանատվություն կրել տարիքը ստուգելու համար։

«Կառավարությունը պետք է պահանջի, որ հավելվածների խանութները ստուգեն տարիքը և ստանան ծնողների հաստատումը, երբ 16 տարեկանից փոքր անձինք ներբեռնեն հավելվածներ, վերացնելով դեռահասների կողմից իրենց տարիքը բազմիցս ստուգելու անհրաժեշտությունը տարբեր հավելվածներում»,- ասել է խոսնակը։

YouTube-ը  քննադատել է սոցիալական ցանցերի արգելքը։ Ընկերությունը հայտարարել է, որ նոր օրենքը երիտասարդ ավստրալացիներին կդարձնի «պակաս անվտանգ», քանի որ 16 տարեկանից փոքր անձինք դեռ կարող են այցելել կայք առանց հաշիվ ունենալու, բայց կկորցնեն YouTube-ի անվտանգության ֆիլտրերը։

Ավստրալիայի կապի նախարար Անիկա Ուելսը փաստարկը որակել է որպես «տարօրինակ»։

«Եթե YouTube-ը մեզ բոլորիս հիշեցնում է, որ այն անվտանգ չէ, և իրենց կայքում կա տարիքային սահմանափակում ունեցող օգտատերերի համար անհամապատասխան բովանդակություն, ապա դա այն խնդիրն է, որը YouTube-ը պետք է լուծի»,- ասել է Ուելսը։

Նա նշել է, որ որոշ ավստրալացի դեռահասներ ինքնասպան են եղել, քանի որ ալգորիթմները «կպել» են նրանց՝ թիրախավորելով ինքնագնահատականը քայքայող բովանդակությամբ։

«Այս կոնկրետ օրենքը չի լուծի ինտերնետում տեղի ունեցող բոլոր վնասները, բայց այն կհեշտացնի երեխաների համար իրենց ավելի լավ տարբերակի որոնումը»,- ասել է նախարարը։

Անցյալ շաբաթ ինտերնետային իրավունքների պաշտպանության խումբը դատական ​​​​հայց է ներկայացրել՝ արգելքը չեղարկելու համար։ «Թվային ազատության նախագիծը» հայտարարել է, որ վիճարկել է օրենքներն Ավստրալիայի Բարձրագույն դատարանում՝ դրանք անվանելով խոսքի ազատության վրա «անարդար» հարձակում։

Ավստրալիան ակնկալում է, որ ապստամբ դեռահասները կանեն ամեն ինչ՝ օրենքները շրջանցելու համար։ Ուղեցույցները զգուշացնում են, որ նրանք կարող են փորձել վերբեռնել կեղծ անձնագրեր կամ օգտագործել արհեստական ​​​​բանականություն՝ իրենց լուսանկարներին ավելի հին տեսք տալու համար։ Ակնկալվում է, որ հարթակները կմշակեն իրենց սեփական միջոցները՝ սա կանխելու համար, սակայն ոչ մի լուծում, հավանաբար, լիարժեք արդյունավետ չի լինի։

Մեծ հետաքրքրություն կա այն հարցի շուրջ՝ արդյո՞ք Ավստրալիայի լայնածավալ սահմանափակումները կարող են աշխատել, քանի որ ամբողջ աշխարհում կարգավորող մարմինները պայքարում են սոցիալական ցանցերի հնարավոր վտանգների դեմ։

Մալայզիան նշել է, որ նախատեսում է հաջորդ տարի արգելափակել 16 տարեկանից փոքր երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում, Նոր Զելանդիան ևս նման արգելք կսահմանի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի