Կառավարությունը որոշմամբ հաստատվել է 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Սահմանվել է, որ 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։ Որոշման ընդունումը պայմանավորված է «2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման …

