Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը՝ Kazakhstan Chess Cup-ի հաղթողներ
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Kazakhstan Chess Cup 2025 շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց մրցաշարում Արամ Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը նույնպես հավաքել է 7.5 միավոր և կիսել 1-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով մրցաշարի հաղթող։