Ըստ լեհական մամուլի՝ Երևանում «Լեգիայի» երկրպագուների վրա հարձակվել է Ռուսաստանից ժամանած կազմակերպված խումբ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Կոնֆերենցիայի լիգայի խաղից հետո Հայաստանում «Լեգիա Վարշավա» ակումբի 24 երկրպագուի ձերբակալությունը որևէ կապ չունի տեղի «Նոա» ակումբի երկրպագուների հետ բախումների հետ, գրում է լեհական przegladsportowy.onet.pl-ը։

«Լեհերը ոչ մի անկարգություն չեն սկսել․ նրանք պարզապես հարձակման են ենթարկվել։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, հինգշաբթի երեկոյան լեհերի վրա «որս» էր կազմակերպել Ռուսաստանից ժամանած, կազմակերպված պսևդո-երկրպագուների խումբը»,-նշում է պարբերականը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։

Լեհական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Լեգիայի» երկրպագուների վրա հարձակվել է Ռուսաստանից ժամանած կազմակերպված խումբը։

«Հայերը մեր նկատմամբ շատ բարեհամբույր էին տրամադրված։ Նրանք կենտրոնացած էին իրենց վրա, իրենց աջակցման վրա, իսկ քաղաքում շատ ջերմ էին վերաբերվում լեհերին»,-պատմել է դեպքի վայրում գտնվող Legia.net կայքի գլխավոր խմբագիր Մարչին Շիմչիկը։

Նա նշել է, որ երեկոյան՝ արդեն խաղից հետո, ռուսական խմբերը քաղաքում լեհերին էին փնտրում։

«Նույնիսկ մի դեպք եղավ, որ նստած էինք սրճարանում, ու նրանք ներս մտան։ Բայց երբ հասկացան, որ միայն լրագրողներ ենք, ասացին, թե երկրպագուներ են փնտրում, ոչ թե լրագրողներ։ Նրանք խմբերով շրջում էին քաղաքով ու փնտրում։ Վերջում մեր երկրպագուներին հանդիպեցին Հանրապետության հրապարակում։ Այդ ժամանակ հավաքվեցին ու հարձակվեցին»,- պատմել է Շիմչիկը։

Legia.net-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ հայկական ոստիկանությունը արագ և արդյունավետ է արձագանքել։ Տեղացի երկրպագուները նույնիսկ օգնել են լեհերին․ «Այն, ինչ կարելի էր լսել, հարձակվողները «Զենիթ»-ի խուլիգաններն էին։ Նրանք կրում էին ակումբի գույները, ունեին դաջվածքներ, իսկ որոշները՝ նաև զինված էին»։

Przeglad sportowy-ի փոխանցմամբ՝ հայկական ոստիկանության կողմից ձերբակալված «Լեգիայի» երկրպագուների մեծ մասը արդեն ազատ է արձակվել։ Ձերբակալվել են նաև մի քանի ռուսներ։ Դեպքի վայրում աշխատում է Լեհաստանի հյուպատոսը։

Լեհ ֆուտբոլասերները Հայաստան էին ժամանել՝ հետևելու Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպմանը։ Դեկտեմբերի 11-ին Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում հայկական ակումբը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

Եվգենյա Համբարձումյան