Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը երկրի խորհրդարան ներկայացված զեկույցում անդրադարձ է կատարել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությանը։ Մասնավորապես, նշվում է, որ պաշտպանական գործընկերությունների բազմազանեցման քաղաքականության շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիային՝ իր պաշտպանական կարողություններն ամրապնդելու և բնակչությանը պաշտպանելու համար: Այս համագործակցությունը, որը տեղի է ունենում կարողությունների զարգացման միջոցով՝ նոր սարքավորումների փոխանցման և արտահանման, ինչպես նաև զորավարժությունների օպերատիվ գործունեության …

