Խաղաղության նոր պլանը ներառում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուժերի կողմից ռուսական ագրեսիան կանխելու կոնկրետ մեխանիզմներ. NYT

Լուրեր

30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան New York Times-ը հաղորդում է ուկրաինական պատերազմը դադարեցնելու ծրագրի որոշ նոր մանրամասներ, որոնք ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պատվիրակությունները քննարկել են Բեռլինում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս խորհրդակցությունների մասնակիցների խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Ուկրաինային տրամադրել իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ, սակայն չեն կարողացել փոխզիջման գալ ամենադժվար հարցի՝ Դոնեցկի մարզի ամբողջ տարածքի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունների վերաբերյալ։

NYT-ի տվյալներով՝ պլանի երկրորդ մասը պարունակում է մի փաստաթուղթ, որն ուրվագծում է եվրոպական «կամավորների կոալիցիայի» և Միացյալ Նահանգների կոնկրետ գործողությունները, որոնք, ուկրաինական բանակի հետ միասին, պետք է կանխեն ռուսական ագրեսիայի կրկնությունը։ Չնայած փաստաթղթերի բովանդակությունը չի հրապարակվում՝ աղբյուրները հայտնել են, որ դրանք նկարագրում են բազմաթիվ կոնկրետ սցենարներ՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար՝ ռուսական նոր ներխուժման դեպքում։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լայնածավալ հետախուզական հնարավորությունները՝ հրադադարի համաձայնագրի պահպանումը վերահսկելու և ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ նախապես հայտնաբերելու համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերը պետք է նաև ապահովեն, որ մանր բախումները չվերածվեն նոր պատերազմի։

Միևնույն ժամանակ, Արևմտյան Ուկրաինայի արևմուտքում կտեղակայվեն Արևմտյան պետությունների զորքեր, որոնք համաձայնել են մասնակցել Եվրոպայի գլխավորած «կամավորների կոալիցիային»՝ «ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանխման ևս մեկ շերտ» ստեղծելու համար։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է նաև նույնականացնի  Ռուսաստանի փորձերը՝ սադրանքներ կամ «կեղծ դրոշի գործողություններ» կազմակերպելու՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի