Սեպտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ «Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու …

