Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելայի ծովային շրջափակում է սահմանում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ես  կարգադրում եմ շրջափակել բոլոր՝ պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա և դուրս գալ այնտեղից», – ասել է Թրամփը Truth Social էջում արված գրառման մեջ։

Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է՝ Թրամփի շրջափակման որոշումը հայտարարելով «լիովին իռացիոնալ» և առևտրի ու նավարկության ազատության խախտում։

Այս աշնանը Թրամփի վարչակազմը Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ, հավաքել է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ ռազմածովային ուժերը՝ գլխավորությամբ ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆ. Ֆորդ»-ի՝ պնդելով, որ նպատակը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարն է։

Իր գրառման մեջ Թրամփը, անդրադառնալով որոշ «գողացված նավթահանքերի», մեղադրել է Նիկոլաս Մադուրոյի գլխավորած Վենեսուելայի կառավարությանը ամերիկյան սեփականությունը գողանալու, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մարդկանց մաքսանենգության և սպանության համար։

«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով։ Դրա թիվը կաճի, և նրանք մի այնպիսի շոկի մեջ կընկնեն, որ  երբեք չեն տեսել՝ մինչև որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին  վերադարձնեն այն ամբողջ նավթը, հողը և այլ ունեցվածքը, որը նախկինում գողացել էին մեզանից», – հայտարարել է Թրամփը։

Նիկոլաս Մադուրոյի նախորդը՝ Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսը, այս դարի առաջին տասնամյակում ազգայնացրել է նավթահանքերը՝ ստիպելով ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ընկերությունների վերահսկիչ բաժնեմասերը հանձնել Վենեսուելայի պետական ​​նավթային PDVSA կորպորացիային։

Իր գրառման մեջ Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նոյեմբերի 24-ին Նիկոլաս Մադուրոյին և նրա շրջապատին ճանաչել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»։

Վենեսուելայի իշխանությունները հետևողականորեն հերքում են այս բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Թրամփը իրականում չի պայքարում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, ինչպես նա և նրա վարչակազմը պնդում են վերջին մի քանի ամիսների ընթացքում, այլ ցանկանում է տապալել Մադուրոյի գլխավորած երկրի ձախակողմյան կառավարությունը։

Միացյալ Նահանգները և շատ այլ ժողովրդավարական երկրներ չեն ճանաչում Մադուրոյին որպես օրինական նախագահ։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ուժերը Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավեցին «Skipper» լցանավը, որը  նավթ էր տեղափոխում։ ԱՄՆ-ն դրա  նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել դեռևս 2022 թվականին՝ պնդելով, որ այն տեղափոխում էր մաքսանենգ նավթ, որի եկամուտը փոխանցվել էր «Հըզբոլլահ»-ին և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերին։

Հաջորդ օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր  կիրառել ևս վեց լցանավերի նկատմամբ, որոնք, ենթադրաբար, տեղափոխում էին վենեսուելական նավթ: Պատժամիջոցներ կիրառվել են  նաև Մադուրոյի մի քանի հարազատների և գործընկերների նկատմամբ։

Վենեսուելական նավթի արտահանման շրջափակումը, զուգորդված արդեն իսկ կիրառված բոլոր պատժամիջոցների հետ, կարող է լուրջ հարված հասցնել արդեն իսկ «հիվանդ» Վենեսուելայի տնտեսությանը։

«Եթե նավթի արտահանում չլինի, դա կազդի արտարժույթի շուկայի և երկրի ներմուծման վրա։ Կարող է տնտեսական ճգնաժամ առաջանալ», – ավելի վաղ AFP-ին ասել էր վենեսուելացի վերլուծաբան Էլիաս Ֆերերը. «Ոչ միայն անկում, այլև սննդի և դեղորայքի պակաս, քանի որ մենք չենք կարողանա դրանք ներմուծել»։

Ինչպես նշում է AFP-ն, Վենեսուելան տարիներ շարունակ խուսափել է ԱՄՆ պատժամիջոցներից՝ սև շուկայում նավթ վաճառելով մեծ զեղչով։ Դրա հիմնական գնորդը Չինաստանն է։

Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ նավթի պաշարները՝ մոտավորապես 303 միլիարդ բարել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի