Արման Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների ու Փիմբլեթ-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին

Լուրեր

30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում կայացած ասուլիսում անդրադարձել է UFC-ի նախագահ Դենա Ուայթի հետ հարաբերություններին։

«Նա ասել էր, որ կարող էր հեռացնել ինձ, սակայն չի արել նման բան։ Բոլորը մտածում են, թե մեր հարաբերությունները լարված են։ Նա բացատրել է, որ մեր միջև որևէ թշնամանք չկա, պարզապես այժմ իրավիճակն այնպիսին է, որ գոտու համար կմրցեն Փիմբլեթը և Գեյջին»,- ասել է հայ մարտիկը։

Արման Ծառուկյանը նաև պատրաստակամություն է հայտնել ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հունվարի 25-ին կայանալիք UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում լինել պահեստային մարտիկը։

«Ես կլինեմ Փեդիի և Գեյջիի մենամարտի ոչ պաշտոնական պահեստայինը։ Եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, ես պատրաստ կլինեմ մենամարտի թե՛ 10, թե՛ 5 օր առաջ։ Ես կսկսեմ կարգավորել քաշս։ Եթե նրանց պետք լինեմ, ես այնտեղ կլինեմ։ Դրա համար պետք է պահպանեմ մարզավիճակս, մարզվեմ և անցկացնեմ սպարինգներ։ Պետք է փորձեմ վնասվածք չստանալ առաջիկա մենամարտերի ընթացքում, բայց միաժամանակ հանդես գալ 100 տոկոսով, որպեսզի չհիասթափեցնեմ այն մարդկանց, ովքեր եկել են դիտելու դիտարժան մենամարտ։

Ես կհանգստանամ Պիմբլեթ – Գեյջի մենամարտից հետո։ Նոր տարին կնշեմ Հայաստանում, իսկ դրանից անմիջապես հետո կմեկնեմ Լոս Անջելես և կփորձեմ առավելագույնս օգտագործել իմ հնարավորությունը։ Մեզ բարդ ճանապարհ է սպասվում»,- ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ է անցկացնելու Մոսկվայում, իսկ դեկտեմբերի 30-ին՝ Երևանում։

29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։