Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես շատ բարեկամական հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետի հետ Թուրքմենստանում. ընդհանուր առմամբ, Ադրբեջանը մեր բացառիկ բարեկամն է, կառավարությունների միջև կան բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի՝ մենք դժվարություն չենք ունենա որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնելու հարցում»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական  Առաջին ալիքի եթերում։ Կոբախիձեի խոսքով՝ բանակցությունների թեման այն է, թե ինչպես է վերջնականապես տեղի ունենալու Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցումը։

«Մեզ համար ադրբեջանական կողմի շահերը բացարձակապես ընդունելի են, ինչպես նաև՝ հայկական կողմի շահերը։ Մենք ունենք մեր սեփական շահերը, և կարծում եմ, որ բանակցությունների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի բոլոր երեք երկրների շահերը», -ասել է նա։

Վրաստանի վարչապետը նաև պատասխանել է Հարավային գազային միջանցքի համաձայնագրի ժամկետի լրանալու վերաբերյալ հարցին և նշել, որ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ են ընթանում, Վրաստանն ունի բացառիկ բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչը լավատեսության հիմք է տալիս, և վրացական կողմը հույս ունի, որ կհաջողվի հասնել երկու կողմերի համար էլ հետաքրքիր համաձայնագրի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի