Նոտարական գործարքներ՝ թվային միջավայրում․ ինչ փոփոխություններ են սպասվում Կադաստրի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կադաստրի կոմիտեի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով՝ օրենքն, ըստ էության, թիրախավորում է կարգավորման երկու փուլ։ 

«Առաջինը էլեկտրոնային թվային ստորագրությամբ, նոտարական վավերացում չպահանջվող գործարքները էլեկտրոնային հարթակում կնքելու հնարավորությունն է, որոնք, բնականաբար, վերաբերում են անշարժ գույքին։ Եվ երկրորդը՝ արդեն երկրորդ փուլ իրավահարաբերությունները, դրանք այդ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանն են վերաբերում, որի մասով օրենքը ասում է, որ այս դեպքում իրավունքները կարող են գրանցվել ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ համակարգի միջոցով, առանց մարդկային գործոնի ներգրավման»,- ասաց Ղազարյանը։

Այս պահի դրությամբ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ անշարժ գույքի նկատմամբ կնքվող գործարքները պետք է կամ պարտադիր կերպով վավերացվեն նոտարների կողմից, կամ, եթե այդ պայմանագրերի օրինակելի ձևերը կառավարությունը հաստատել է, կարող են կնքվել նաև առանց նոտարական վավերացման։ Սակայն այս գործարքները կնքվում են Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում կամ խորհրդատվական կենտրոններում, որտեղ անձի ներկայությունը պարտադիր է։

Ղազարյանի խոսքով՝ այն դեպքում, երն քաղաքացին գույք է ուզում ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում և գտնվում է հանրապետության տարածքից դուրս, ապա պետք է նոտարական կարգով վավերացված լիազորագիր տրամադրի անձի, որը կգտնվի Հայաստանի Հանրապետությունում։ 

«Այդ լիազորագիրը ապոստիլով կվավերացվի, կներկայացվի, կուղարկվի Հայաստանի Հանրապետություն, այստեղ արդեն նոտարական գրասենյակում գործարքը կկնքվի և կվավերացվի։ Մյուս տարբերակում՝ սպասարկման գրասենյակներում կնքվող գործարքների՝ տիպային գործարքների դեպքում, նորից պահանջվում է քաղաքացու ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ, օրինակ, քաղաքացին ցանկություն ունի հենց այս պահին կնքելու գործարք, ձեռք բերելու անշարժ գույք կամ, հակառակը, օտարելու Հայաստանի Հանրապետության տարածքում իրեն պատկանող անշարժ գույքը, այդ հնարավորությունը՝ այդ ժամանակագրական առումով, ներկայումս չկա»,- ասաց Կադաստրի կոմիտեի տեղակալը։

Նախագիծը ներկայացվել է, օրենքը ընդունվել է որպես պիլոտային։ Դրվել է ժամկետ՝ 18 ամիս գործողության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։