«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հաղորդավար Վահե Խանամիրյանին 834 հազար դրամ է վճարել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների պետական համակարգից։ Նա հոկտեմբերի 12-ին՝ 12:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդավարի ծառայություն է մատուցել «Կասկադ» համալիրի տարածքում կայացած ջազ համերգի ընթացքում։ Երևանի քաղաքապետարանի ու Վահե Խանամիրյանի միջև պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ միջոցառումից 4 օր անց։ …

