Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը իր դիրքորոշումն է հայտնել վերջերս թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին տարածվող «կեղծ լուրերի» վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի դեսպանատան մեդիայի հարցերով խորհրդական Ալփթեկին Ջիհանգիր Իշբիլիրը Երիտասարդության օգնության հիմնադրամում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք աշխատում են թուրք-ադրբեջանական մեդիա հարթակի զարգացման և գործընթացներին դրա ավելի ակտիվ մասնակցության ուղղությամբ։ «Մենք կպայքարենք ներքին և արտաքին …

