Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն ու նրա հետ փոխկապակցված 4 անձինք փողերի լվացում են կատարել․ ՀԿԿ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն ու նրա հետ փոխկապակցված 4 անձինք առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում են կատարել։ Համայանքապատկան հողամասը ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով օտարել են մի անձի, ու այն փաստացի դարձել է համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ. Գ.-ն, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դ. Գ.-ի իմացությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54․200․000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5.509.350 ՀՀ դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թվականի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63.500.000 ՀՀ դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝  համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ,  նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դ. Գ.-ի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև․