Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել։ Թե որ գործի շրջանակներում, որ հոդվածի հատկանիշներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել Դիանա Գասպարյանի հետ, սակայն  հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ և ասաց, որ սխալ ենք զանգել, ինքը Դիանա Գասպարյան չի ճանաչում։ Ուշագրավ է, որ մինչ այս այլ առիթով զանգահարել էինք  նույն հեռախոսահամարով և խոսել էինք Գասպարյանի հետ։  

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ մեղադրանք էր առաջադրվել նաև Գասպարյանին, սակայն այս դեպքում ևս իրավապահ մարմինները զերծ են մնում գործով մանրամասներ հայտնելուց։

Նախկին համայնքապետի և նրա ընտանիքի շուրջ աղմկահարույց պատմությունների պակաս չկա։ Դեռևս 2023-ի դեկտեմբերին «Հետք»-ը բացահայտել էր, որ Գասպարյանի սկեսուրը Էջմիածնում ապօրինի շինարարություն էր սկսել։ Մասնավորապես, Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում. Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը հողը գնել էր Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդից, ապա օտարել Վաղարշապատի քաղաքապետի սկեսրոջը պատկանող «Նարե պլյուս» ընկերությանը։ Այս բացահայտումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց։ 

Շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունը փորձել են կոծկել։ 

Factor TV-ի տեղեկություններով՝ այս դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսգիշերն անց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող ԱԳԼՃԿ-ում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը, որը «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել էր։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին և ամուսնուն պատկանող առանձնատունը։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, պատճառաբանելով, որ ցանկանում է ժամանակը նվիրել ընտանեկան հանգստին։

Ռոզա Վարդանյան